Վրաց–հայկական սահման տանող ճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Սահմանափակումը գործում է ներպետական նշանակության ճանապարհի 94-110 կմ հատվածում` Պառավանի լեռնանցքի մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հայաստան–Վրաստան սահման տանող ճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Նշվում է, որ պատճառը բուքն է և վատ տեսանելիությունը։

«Սահմանափակումը գործում է ներպետական նշանակության Կոդա–Փարցխիսի–Մանգլիսի–Ծալկա–Նինոծմինդա ճանապարհի 94-110 կմ հատվածում (Պառավանի լեռնանցք)»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով Պառավանի լեռնանցքը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է եղել նաև հունվարի 28-ին: