Սաստիկ բքի պատճառով Հայաստանում փակ ճանապարհներ կան, մի շարք մարզերում ձյուն է տեղում

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ՀՀ ճանապարհներին մաքրման և աղ–ավազով մշակման աշխատանքներ են իրականացվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ մի շարք մարզերում թույլ ձյուն է տեղում, բքի պատճառով կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Ժամը 10։10-ի դրությամբ Սիսիանի, Մարտունու, Արարատի, Վայքի, Տավուշի, Սևանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար, Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Գորիս, Շինուհայր բնակավայրից մինչև Տաթև ճանապարհները և Վարդենյաց լեռնանցը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ Որոտանի լեռնանցքը (Սարավան) կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհներին իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Լարսը բացվել է նաև կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար