Լարսը բացվել է նաև կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար

Լարսը բեռնատար տրանսպորտի համար երկու ուղղություններով փակվել էր փետրվարի 3–ի առավոտյան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Լարսը բացվել է նաև կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար։ Այս մասին հայտնում են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների ավտոճանապարհների վարչությունից։
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում բքի և ցածր տեսանելիության պատճառով Խաչի լեռնանցքը բեռնատար տրանսպորտի համար երկու ուղղություններով փակվել էր փետրվարի 3–ի առավոտյան։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Լարսի այլընտրանքային ծովային ճանապարհի մեկնարկը տրված է. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: