Ջերմուկից Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է կցորդիչով մեքենաների համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնում է, որ Սիսիան–Գորիս–Հարժիս ճանապարհահատվածում մաքրման և աղ–ավազով մշակման աշխատանքներ են տարվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածում բուք է, տեսանելիությունը` ցածր։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Բքի և ցածր տեսանելիության պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է»,– ասված է հաղորդագրությունում։
Հիմնադրամը նաև հայտնում է, որ Սիսիան–Գորիս–Հարժիս ճանապարհահատվածում ձյուն է տեղում։ Նշված տարածքում մաքրման և աղ–ավազով մշակման աշխատանքներ են տարվում։