Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի չինական ակումբում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագը մինչ այս հանդես էր գալիս ղազախական «Աստանա» ակումբում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ, պաշտպան, 31-ամյա Վարազդատ Հարոյանը պաշտոնապես միացել է չինական «Ցինդաո Վեսթ Քոսթ» ֆուտբոլային ակումբին։ Այս մասին հայտնում են չինական լրատվամիջոցները։
Ակումբում նորեկ խաղացող է լինելու նաև անգոլացի հարձակվող 26-ամյա Նելսոն Կոկենաո դա Լուզը։
Նշենք, որ Հարոյանը մինչ այս խաղում էր ղազախական «Աստանա» ակումբում։
Վարազդատ Հարոյանն արժանացել է «ՖԱՖ համակրանք – 2021» մրցանակին
Նախկինում հայ պաշտպանը հանդես էր գալիս «Ուրալ» և «Տամբով» ակումբներում։
Հիշեցնենք, որ Վարազդատ Հարոյանը ծնվել է 1992 թ. օգոստոսի 24-ին Երևանում։ 2009 թվականին Հարոյանն իր նորամուտը նշել է Հայաստանի Պրեմիեր լիգայի «Երևան Ֆենիքս» թիմի կազմում և հետագա տարիներին դարձել թիմի հիմնական ուժը՝ թիմին օգնելով 3 անգամ նվաճել Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը և 5 անգամ՝ Հայաստանի գավաթը:
Արդյո՞ք Մխիթարյանի «դարաշրջանն» ավարտվում է. Վարազդատ Հարոյանն այս տարվա լավագույնն է
Հարոյանը Հայաստանի ազգային հավաքականում ընդգրկվել է 2011 թվականից և տարիներ անց դարձել հավաքականի ավագ: