ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Այսօր՝ փետրվարի 4-ին, Երևանի Արցախի փողոցում գտնվող չշահագործվող մեքենայի բեռնախցիկում տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի փողոց 8/16 հասցեի մոտ, չգործող «Իժ» ավտոմեքենայի բեռնախցիկում դի կա»,–գրում է կայքը։
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են մահացածի ինքնությունը, սակայն նախաքննության շահերից ելնելով` այն այս պահին չի հրապարակվում։
Բեռնախցիկում հայտնաբերված տղամարդու դեմքի հատվածն ամբողջությամբ վնասված է եղել։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։