Դանակահարություն Երևանում. տուժածը «ֆուդ կորտում» է եղել կնոջ և երեխայի հետ

Ներկայում իրավապահները ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ` վիրավորի, ինչպես նաև հանցանքի մեջ կասկածվող անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Երևանի առևտրի կենտրոններից մեկում դանակահարություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Պարեկներն ու ոստիկանները «Մեգամոլի» երկրորդ հարկում գործող «ֆուդ կորտի» հատվածում հայտնաբերել են արնանման հետքեր և հագուստներ։ Տուժածը նշված վայրում եղել է կնոջ և երեխայի հետ, երբ այդ տղամարդը մոտեցել է նրան և առանց որևիցե բան ասելու, իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով 3-4 հարված է հասցրել, ապա դեպքի վայրից դիմել փախուստի»,– գրում է կայքը։
Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Դանակահարություն Երևանում. տավուշցի երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Իրավապահները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություներ` պարզելու վիրավորի, ինչպես նաև հանցագործության մեջ կասծվավող անձի ինքնությունը և հայտնաբերելու հանցագործության գործիք առարկան։