Արցախի նախկին շփման գծի հատվածում ադրբեջանցի է պայթել ականի վրա

Հասանլի Ալիևը անասուններին տարել էր արոտի, երբ դեպքը տեղի է ունեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Արցախի նախկին շփման գծի հատվածում ականի վրա ադրբեջանցի է պայթել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ տուժածը 2001 թվականին ծնված Հասանլի Շահին օղլու Ալիևն է։ Դեպքը տեղի է ունեցել, երբ նա անասուններին տարել էր արածեցնելու։
Ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի 2 զինծառայող մահացել է, 1-ը վիրավոր է
Ալիևը վիրավորվել է ոտքի շրջանում և հիվանդանոց է տեղափոխվել։ Դեպքի առնչությամբ քննություն է տարվում։