Ուկրաինայի ԶՈւ–ն գնդակոծել է Լիսիչանսկի հացի փուռը. 2 մարդ զոհվել է

Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները և զինվորական պարետները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի Զինված ուժերի կողմից ԼԺՀ-ի Լիսիչանսկի հացի փռի գնդակոծության հետևանքով երկու մարդ զոհվել է, վեցը գտնվում են հիվանդանոցում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տարածաշրջանի ռազմական պարետատանը:
Ուկրաինայի ԶՈւ–նգնդակոծել է Լիսիչանսկի հացի փուռը
Ավելի վաղ ԼԺՀ-ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը այսօրգնդակոծել և ավերել են ԼԺՀ-ի հացի փուռը:
Տեղի զինվորական պարետատան տվյալներով՝ մոտ 40 մարդ կարող է փլատակների տակ մնացած լինել։
Ուկրաինայի ԶՈւ–նգնդակոծել է Լիսիչանսկի հացի փուռը
Լիսիչանսկը քաղաք է ԼԺՀ-ում, որը գտնվում է ճակատային գծի մոտ։ Ուկրաինական զորքերը պայթեցրել և ավերել են կարևոր վարչական շենքերի մի մասը, ինչպես նաև մարտերի հետևանքովվնասվել են կարևոր ենթակառուցվածքները։ Ուկրաինայի զինված ուժերը պարբերաբար շարունակում են գնդակոծել այդ բնակավայրը։