ՌԴ-ն ՄԱԿ ԱԽ–ի հրատապ նիստ է խնդրել Իրաքին և Սիրիային ԱՄՆ հարվածների պատճառով. Պոլյանսկի

ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին
ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին. Արխիվային լուսանկար
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը (CENTCOM) անցած գիշեր ավիահարվածներ են հասցրել Իրաքում և Սիրիայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է խնդրել՝ կապված Իրաքի և Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածների հետ: Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Այս ամիս նախագահող գայանցիները նախատեսում են նշանակել այն Նյու Յորքի ժամանակով ժամը 16: 00-ին»,-նշել է Պոլյանսկին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը (CENTCOM) անցած գիշեր ավիահարվածներ են հասցրել Իրաքում և Սիրիայում: CENTCOM-ի հայտարարության համաձայն՝ հարձակումներն իրականացվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օբյեկտների և դրանց հետ կապված աշխարհազորայինների խմբավորումների վրա: Իր հերթին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ավիահարվածները երկրի արևելքում հանգեցրել են զոհերի խաղաղ բնակիչների և զինվորականների շրջանում, ինչպես նաև մեծ վնաս են հասցրել պետական և մասնավոր սեփականությանը:
Իրաքի ԱԳՆ-ն ավիահարվածների համար բողոքի նոտա կհղի ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին