Մանուէլ Պետրոսյանը դարձել է Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոն

Հայաստանի արագ շախմատի առաջնության մասնակիցները
Կանանց մեջ լավագույն արդյունքը ցույց է տվել Աննա Խաչատրյանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձել է Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոն ու իրավունք է ստացել մասնակցել աշխարհի արագ շախմատի առաջնությանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը և Զավեն Անդրիասյանը 7 հնարավորից վաստակեցին 6 միավոր: Բայց Մանուէլ Պետրոսյանը չեմպիոն է դարձել լրացուցիչ ցուցանիշներով։
«Մինչև 16 տարեկան պատանիների մեջ լավագույն արդյունքը ցույց է տվել Վահե Սուքիասյանը»,– ասված է հաղորդագրությունում:
Վետերանների մեջ լավագույն արդյունքը ցույց է տվել Աշոտ Նադանյանը: Իսկ կանանց մեջ` Աննա Խաչատրյանը: