ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Լիսիչանսկի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։ Այս մասին հայտնում են ԼԺՀ-ի օպերատիվ ծառայությունները։
Իր հերթին, ԼԺՀ-ի առողջապահության նախարար Նատալյա Պաշչենկոն իր Telegram ալիքում հայտնել է, որ հրետակոծության զոհերի թիվը հասել է 8-ի։
Պաշչենկոյի խոսքով՝ երեք տուժած բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, հինգը գտնվում են քաղաքային բուժհաստատություններում։
Լիչանսկում հրթիռակոծության հետևանքները
© Photo : RT на русском
«Նրանցից մեկի վիճակը ծանր է, նրան արդեն վիրահատել են ռազմական բժիշկները, բացի այդ, տեղի հիվանդանոցում հերթապահում է Լուգանսկի հանրապետական կլինիկական հոսպիտալի խումբը, անհրաժեշտության դեպքում պատրաստ են տեղափոխել հիվանդներին», - պարզաբանել է Պաշչենկոն:
Ավելի վաղ ԼԺՀ-ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտնել էր, որ Ուկրաինայի Զինված ուժերը այսօր հրթիռակոծությամբ ոչնչացրել են Լիսիչանսկի հացի արտադրամասը։ Հաղորդվել էր 2 զոհի մասին։ Զինվորական հրամանատարությունը հայտնել է, որ մոտ 40 մարդ կարող է գտնվել փլատակների տակ։