Լարս տանող ճանապարհը փակվել է բեռնատար ավտոմեքենաների համար

Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը բաց է մնում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Դեպի Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բեռնատար ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում բքի և ցածր տեսանելիության պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,–տեղեկացրեց Հակոբյանը։
Նա հավելեց, որ թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:
Հիշեցնենք` Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բոլոր ավտոմեքենաների համար բացվել էր փետրվարի 1–ին։