Հայաստանում քաղցկեղից մահացությունը նվազել է 3-4 տոկոսով։ Այս տվյալն այսօր Ջերմուկում հրապարակել է Առողջապահության նախարարը։
Անահիտ Ավենսյանի խոսքով՝ տարեցտարի մեր երկրում աճում են առաջին անգամ հայտնաբերված դեպքերը։ Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսի առիթով Ջերմուկում գտնվող նախարար Ավանեսյանը լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձել է քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ուղղված միջոցառումներին։