Փաշինյանի հարցազրույցը Հայաստանի ադրբեջանացման մասին էր. Էդուարդ Շարմազանով

Sputnik
Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը պատահական չի համարում Արարատ լեռը զինանշանից հանելու մասին խոսելը, հայոց պատմությունը խմբագրելն ու Անկախության հռչակագիրը կասկածի տակ դնելը։
Նրա համոզմամբ` Փաշինյանն իշխանության է բերվել, որ հայ ժողովուրդը հրաժարվի իր ազգային իղձերից ու նպատակներից։ Պետականության հիմնադիր փաստաթղթերը կասկածի տակ դնելը սպառնում են Հայաստանի ադրբեջանացմամբ։
Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է, որ Արցախյան շարժմանը Փաշինյանի դեմ լինելու, Արցախի ապագայի, հայ առաքելական եկեղեցու, ազգային արժեքները կորցնելու վտանգի մասին մտահոգությունները հնչեցրել են դեռ 2018-ին։