Մինչդեռ շինհրապարակներում մահվան դեպքերի մի մասը գուցե հնարավոր լիներ կանխել. չէ՞ որ Հայաստանում իրականացվում է Աշխատողների անվտանգության ապահովման վերահսկողություն։
Շինարարությունը բարձր ռիսկային ոլորտ է և տեսչության աշխատակիցները պարբերաբար այցելում են շինհրապարակներ հենց նման դեպքերը կանխելու համար։ Սակայն, պարզվում է` խախտումներ հայտնաբերելու դեպքում նշանակվող տուգանքները չնչին են, տեսչությունն էլ իրանունք չունի կասեցնելու շինարարությունը, եթե նույնիսկ հայտնաբերած խախտումները աշխատողի կյանքի և առողջության ուղղակի և ակնհայտ սպառնալիք են։
Շինարարության անվտանգույթան ապահովման թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանի հետ։