Կալանքը պետք է հիմնավոր լինի, իսկ կանաց դեպքում` չափից դուրս հիմնավոր. Նինա Կարապետյանց

Sputnik
Անցնող շաբաթվա ընթացքում մեծ աղմուկ բաձրացավ կոռուպցիոն նոր սկանդալի շուրջ։ Սխեման նոր չէ. Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաներն օժանդակել են, որ մրցույթում հաղթի իրենց նախընտրած մասնակիցը։ 15 վայրերում խուզարկություններ իրականացվեցին կա 7 ձերբակալված, նրանց թվում Էկոնոմիկայի մեկ օր առաջ պաշտոնից ազատված փոխնախարար, ԱԺ նախագահի եղբոր կին ու հայտնի գործարար։
Մեղադրյալի կարգավիճակում հայտնված առանցքային դեմքերը կանայք են` Անի Իսպիրյանն ու Անի Գևորգյանը, որը կալանավորվել է։ Անի Գևորգյանը երկու երեխաների մայր է։ Երկու և չորս տարեկան երեխաները առնվազն 2 ամիս մնալու են առանց մայրական խմաքի։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը կարևոր է համարում, որ կալանքը հիմնավոր լինի իսկ կանաց դեպքում` չափից դուրս հիմնավոր լինի, որ մանկահասակ երեա ունեցող կինը ազատազրկվի։