Նոր Սահմանադրության ընդունման հետևում երևում են Ադրբեջանի ականջները և դա Փաշինյանը չկարողացավ հերքել. Սուրեն Սուրենյանց

Sputnik
Հանրային ռադիոյի եթերում Նիկոլ Փաշինյանը խոսեց Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին։ Նա անդրադարձավ քաղաքացի-պետություն նոր հարաբերությունների ձևավորմանը և հայտարարեց, որ այօր խնդիիր ունեն Անկախության հռչակագրի հետ։ Այն, ըստ էության, մեր պետության հիմքն է, ազգային նպատակների և իղձերի սահմանումը, որոնք Հայաստանի 3-րդ Հանրապետության արտաքին քաղաքականության , ազգային ու ռազմական հայեցակարգերի ուղենիշն են։
Ու հենց սրանք են այսօր կասկածի տակ դնում գործող իշխանությունները։ Քաղաքագետ Սուրեն Սուենյանցի գնահատմամբ` նոր Սահմանադրության ընդունման հետևում երևում են Ադրբեջանի ականջները, ինչը նրա խոսքով` Փաշինյանը իր հարցազրույցում չկարղացավ հերքել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքական վերլուծաբանն արձանագրել է, որ դրսի թելադրանքով Սահմանադրույթուն ընդունելը նշանակում է կասկածի տակ դնել քո երկրի պետականությունը։