Սիրիայի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ԻՀՊԿ խորհրդականներից մեկը

Զինվորականներ. արխիվային լուսանկար
Իսրայելն այսօր լուսադեմին մի քանի հարված է հասցրել Դամասկոսի հարավային շրջաններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Դամասկոսի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) խորհրդականներից մեկը: Տեղեկությունը հայտնում է իրանական «Tasnim» պետական գործակալությունը։
«Սիրիայում ԻՀՊԿ ռազմական խորհրդականներից մեկը՝ Սաիդ Ալիդադին, զոհվել է առավոտյան Դամասկոսի հարավային շրջանների ուղղությամբ հրթիռային հարվածներից հետո»,– ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ սիրիական «Ալ Իխբարիա» հեռուստաալիքը, հղում անելով Սիրիայի պաշտպանության նախարարության իր աղբյուրին, հայտնել էր, որ Իսրայելն այսօր լուսադեմին մի քանի հարված է հասցրել Դամասկոսի հարավային շրջաններին։ Հարձակումը կասեցրել են Սիրիայի ՀՕՊ ուժերը։ Տուժածներ չկան:
Հիշեցնենք` Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ռազմական գործողությունների սկսվելուց հետո իսրայելական ավիացիան պարբերաբար հարվածներ է հասցնում Սիրիային:
Իսրայելական ուժերը կրակ են բացել Կարմիր մահիկի շենքի ուղղությամբ. զոհեր կան