ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Վարչապետն Ալմաթիում այսօր կնախագահի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես արդեն հայտնել ենք, Ղազախստանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստի մասնակիցները կքննարկեն առևտրի ոլորտում տարբեր պաշտպանական միջոցառումներ։