Ալմաթիում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Ալմաթիում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը
Մասնակցում են ԵԱՏՄ երկրների ղեկավարները և ԵՏՄ կոլեգիայի ղեկավար Բակիտժան Սագինտաևը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը։
Դեռևս նեղ ձևաչափով է ընթանում հանդիպումը, իսկ ավելի ուշ այն ընդլայնված կազմով կանցկացվի։ Նախագահում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մասնակցում են ԵԱՏՄ երկրների ղեկավարները և ԵՏՄ կոլեգիայի ղեկավար Բակիտժան Սագինտաևը։
Քննարկվելու է տեղեկատվական համակարգերի, էլեկտրոնային առևտրի և ԵԱՏՄ տնտեսական զարգացման մասին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 2-ին աշխատանքային այցով է մեկնել Ալմաթի՝ նախագահելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։