Հայրս ընդհանրապես կապ չունի մեր բիզնեսների զարգացման հետ․Խաչատրյան

Sputnik
«Գալաքսի» ընկերությունների խմբի բոլոր բիզնեսները ստեղծվել են զրոյից, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն այդ հարցում չի միջամտել»,-«Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի ժամանակ լրագրողների հարցին ի պատասխան վստահեցրել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներից գործարար Արտյոմ Խաչատրյանը։
Ըստ Գագիկ Խաչատրյանի որդու՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի բոլոր բիզնեսները ստեղծվել են մարդկային կապիտալի, ծանր աշխատանքի և ինովացիոն մտածելու շնորհիվ, և Գագիկ Խաչատրյանը չէր կարող 250 միջազգային գործընկերների հետ խոսել:
«Նա մեր հայրն է, բայց ընդհանրապես կապ չունի մեր բիզնեսների զարգացման հետ»,-պնդել է Արտյոմ Խաչատրյանը։
Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված միլիոնավոր դոլարների չարաշահման, կաշառք վերցնելու և փողերի լվացման համար։ Խոսքը 41 միլիոն դոլարի մասին է։