ԵԱՏՄ-ում էներգակիրների ընդհանուր շուկան բոլորիս կտա մի շարք առավելություններ․Փաշինյան

Sputnik
«ԵԱՏՄ-ի տարածքում անհրաժեշտ է ձևավորել ընդհանուր շուկաներ։ ԵԱՏՄ-ի բոլոր երկրների համար, առանց բացառության, արդեն 2025 թ. գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ստեղծումը շատ առավելություններ կտա»,-Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի գործադիրի ղեկավարը կարծում է, որ միության երկրների երկխոսությունը պետք է ուղղված լինի այդ հարցի շուրջ փոխզիջումային պայմանավորվածություններ գտնելուն։
Փաշինյանն ափսոսանք է հայտնել, որ ԵԱՏՄ–ում դեռևս չկա մեկ միասնական մոտեցում էներգակիրների ընդհանուր շուկա ստեղծելու հարցում։