Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ծավալուն անդրադարձ է կատարել իր արդեն նախկին տեղակալ Անի Իսպիրյանի անձին առնչվող կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ հարցին։
Ըստ նախարար Քերոբյանի՝ վերջին իրավիճակը մեծապես խեղաթյուրել է փաստերը և արժեզրկել է էկոնոմիկայի նախարարության թիմի աշխատանքը։
«Ես 100 տոկոսով չեմ կարող խոսել որևէ անձի մասին, բացի ինձնից, բայց այս պահին եղած մեղադրանքը և իմ գիտելիքները թույլ են տալիս ասել, որ մեր գործողություններում ոչ մի անօրինականություն չկա։ Մենք բացառապես օրենքի տառին համաձայն ենք շարժվել։ Ինձ համար մարդը մեղավոր է, երբ իր նկատմամբ մեղադրական ակտ կա»,- ասել է նախարարը։
Քերոբյանըը չի պնդում, որ կոռուպցիոն գործողություններ չեն եղել, բայց միևնույն ժամանակ նշում է, որ այս պահին ներկայացված մեղադրանքները փաստեր չունեն։