ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. Ռուսական ՀՕՊ–ը որսացել և ոչնչացրել է չորս ուկրաինական անօդաչու թռչող սարք Բելգորոդի մարզում և ևս մեկը՝ Կուրսկի մոտ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Այս գիշեր կանխվել է Կիևի ռեժիմի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը։ ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ուկրաինական անօդաչու թռչող սարքերը որսացել և ոչնչացվել են Բելգորոդի և Կուրսկի մարզերի տարածքում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի զինված ուժերը մշտապես գնդակոծում են Ռուսաստանի կենտրոնական և սահմանամերձ շրջանները։ Հունվարի 30-ի գիշերը Ռուսաստանի Դաշնության տարածքում որցացել և ոչնչացվել է 21 անօդաչու թռչող սարք: