Սևանի մակարդակը նախորդ տարվա փետրվարի համեմատ նվազել է 10 սանտիմետրով

Սևանա լիճ
Այս տարվա ընթացքում Սևանա լիճ է տեղափոխվել 6 միլիոն 425 հազար խորանարդ մետր ջուր
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի 1-ի համեմատ նվազել է 10 սանտիմետրով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
2024 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 15 սանտիմետր բարձրության վրա՝ 2023 թվականի նույն օրը գրանցված 1900 մետր 25 սանտիմետրի դիմաց։
Պետք է շատ ուժեղ ռեզերվ ձևավորվի. Սևանա լճում գործարկվեց Ջրային պարեկային ծառայությունը
2024 թվականի հունվարի ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 6 միլիոն 425 հազար խորանարդ մետր ջուր։
Սևան թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։
Forbеs-ը պատմել է Սևանա լճի մոտ գտնվող հայկական Ծաղկունք գյուղի մասին