Իրանի ազգային գրադարանում և արխիվում կբացվի հայկական անկյուն

Մատենադարանին է փոխանցվել պարսկերեն ձեռագրացուցակների 45 հատոր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Իրանի ազգային գրադարանում կբացվի հայկական անկյուն։ Տեղեկությունը հայտնում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մամուլի ծառայությունը։
«Իրանի ազգային գրադարանում և արխիվում կբացվի հայկական անկյուն և կուսումնասիրվեն 5 հայերեն ձեռագրեր»,–նշված է հաղորդագրության մեջ
Նշվում է, որ Մատենադարանին է փոխանցվել պարսկերեն ձեռագրացուցակների 45 հատոր: