ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. Հունգարիան երաշխիքներ է ստացել, որ ԵՄ հիմնադրամներից իր չսառեցված միջոցները Ուկրաինային չեն ուղղվի, և համաձայնել է Ուկրաինային հատկացված միջոցների խելամիտ օգտագործման ստուգման մեխանիզմ մշակելու մասին ԵՄ առաջարկին։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիտկոր Օրբանը:
«Երեկ գիշերը, այսօր առավոտյան մենք առաջարկ ենք ստացել, և, ի վերջո, ստուգման մեխանիզմ ենք մշակել, որը երաշխավորում է միջոցների խելամիտ օգտագործումը (Ուկրաինայի կողմից), և երաշխիքներ ենք ստացել, որ Հունգարիայի փողերը չեն հայտնվի Ուկրաինայում։ Երկար բանակցություններից հետո մենք ընդունեցինք այդ առաջարկը»,-ասել է Օրբանը տեսաուղերձում։
Նրա խոսքով՝ Հունգարիան երկու մտավախություն ուներ, որ ԵՄ հիմնադրամներից Բուդապեշտին հասանելիք գումարները կուղղվեն Կիևին, և որ ԵՄ-ն կորոշի Ուկրաինային գումար հատկացնել «չափազանց երկար ժամկետով՝ առանց ստուգման»: