ՀՀ–ում սերժանտական նոր պաշտոնների վարձատրությունը նոր չափանիշներով կլինի

ԱՄՆ ԶՈւ սերժանտ
Խոսքը ոչ թե նոր կոչումների, այլ նոր պաշտոնների մասին է, որոնք կարող են ստանալ կադրային սերժանտները ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների շրջանակում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik․ ՀՀ–ում կլինեն սերժանտական պաշտոններ վարձատրության նոր չափանիշներով։ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ:
Մասնավորապես, բրիգադային և գումարտակային սերժանտների համար հաստատվել է 2,44–2,96 գործակցով աշխատավարձ՝ կախված ծառայության ժամկետից: Բացարձակ թվերի վերահաշվարկով այդ գործակիցները ամսական կազմում են մինչև 196 հազար դրամ՝ չհաշված մասնագիտական ատեստավորման արդյունքում աշխատավարձի բարձրացման հնարավորությունները։
Նշենք, որ խոսքը ոչ թե նոր կոչումների, այլ նոր պաշտոնների մասին է, որոնք կարող են ստանալ կադրային սերժանտները ՀՀ զինված ուժերում բարեփոխումների շրջանակում: Նոր, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ձևավորման հնարավորությունը քննարկվում է արդեն մի քանի տարի։ Այդ հարցով ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մի քանի հանդիպում են ունեցել ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:
Օրենքի մեկ այլ փոփոխությամբ ատեստավորումը մատչելի է դառնում մարտական խնդիրների լուծման մեջ չներգրավված զինծառայողների համար: