ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. Հայաստանի հավաքականը հունիսի 4-ին ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի թիմի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների միջև։
Ընկերական խաղը կկայանա Լյուբլյանայի «Ստոժիցե» մարզադաշտում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ընկերական հանդիպում անցկացնել Չեխիայի հավաքականի հետ։
Այս խաղը տեղի կունենա մարտի 26-ին Պրահայում: