Եվրասիական միջկառավարական խորհրդում կքննարկվեն առևտրի ոլորտի միջոցառումները. Ռեշետնիկով

Միշուստինը ժամանել է Ղազախստան։ Նա երկկողմ հանդիպումներ կունենա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. Փետրվարի 2-ին Ղազախստանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստի մասնակիցները կքննարկեն առևտրի ոլորտում տարբեր պաշտպանական միջոցառումներ, ասել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Նեղ կազմով հանդիպմանն ինչպես միշտ` միշտ քննարկվում են տարբեր տեսակի պաշտպանական միջոցները առևտրի ոլորտում։ Այստեղ յուրաքանչյուր երկիր իր շահերն ունի, և մենք դրանք հավասարակշռում ենք ինչ-ինչ փաթեթային պայմանավորվածությունների շրջանակներում։ Դա շատ բարդ գործընթաց է, որտեղ յուրաքանչյուրը պետք է ինչ-որ զիջումների գնա, բայց միևնույն ժամանակ մենք սովորել ենք պայմանավորվել, լսել գործընկերներին, և գործընկերները լսում են մեզ»,-ասել է Ռեշետնիկովը։
Նա նշել է, որ նիստին կմասնակցի նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, որն այսօր ժամանել է Ղազախստան։ Ռուսաստանի վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա Ղրղզստանի նախարարների կաբինետի ղեկավար, Ղրղզստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ակիլբեկ Ժապարովի և Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովի հետ, ինչպես նաև կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և ելույթ կունենա Digital Almaty 2024 միջազգային թվային համաժողովի լիագումար նիստի ժամանակ։
Բիզնեսը տարեկան մոտ 27 մլրդ ռուբլի կտնտեսի Իրանի մաքսատուրքերի նվազման հաշվին. Ռեշետնիկով