Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը․ ինչ վիճակ է մարզերում

Մարզերի մի քանի քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը նույնպես գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. Երևանի Կենտրոն, Նոր Նորք, Արաբկիր վարչական շրջաններում 1 շաբաթվա ընթացքում փոշու պարունակությունն օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Կենտրոնում փոշու պարունակությունն օդում գերազանցել է սահմանային նորման հունվարի 26-29-ը և 31-ին, Նոր Նորքում՝ հունվարի 26-ին, 30-ին, Արաբկիրում՝ հունվարի 24-ին, 26-ին։
«Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում հունվարի 30-ին, 31-ին, Նոր Նորքում հունվարի 29-ին, 31-ին, Արաբկիրում՝ հունվարի 26-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»,- ասված է հաղորդագրությունում։
ՊՈԱԿ-ից հայտնել են, թե հունվարի 17-23-ն ինչ իրավիճակ է եղել նաև Գյումրի, Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքներում։
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Գյումրիում գերազանցել է հունվարի 19-ին և 20-ին, Արարատում՝ հունվարի 23-ին, Վանաձորում՝ հունվարի 18-ին, Հրազդանում և Ալավերդիում՝ չի գերազանցել։