Արարատի, Կոտայքի և Լոռու մարզերում մի քանի ժամ էլեկտրաէներգիա չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.

Արարատի մարզում`

10։00-13։00 Վեդի քաղաք` Արարատյան և Չարենցի փողոցներ մասնակի, Արարատ քաղաք՝ Խանջյան փողոց մասնակի, Վանաշեն գյուղ մասնակի,
10:30-14:30 Նորաշեն գյուղ մասնակի,

Կոտայքի մարզում՝

10:00-16:00 Ծաղկաձոր քաղաք՝ «Տոլեդո» հանգստյան տուն, «Վիարդո» հանգստյան տուն, «Միկա ծաղկատուն» Ա/Ձ, «Մ․Բագրատյան» ԱՁ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-13:00 Քասախ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11։00-16։00 Ձորաղբյուր գյուղ մասնակի,

Լոռու մարզում՝

11:00-15:00 Հարթագյուղ, Խնկոյան և Լուսաղբյուր գյուղեր:
ՀԷՑ-ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Ռուսաստանը կշարունակի Հայաստանին բենզին և դիզվառելիք մատակարարել. մեկնաբանում է տնտեսագետը