Անորակ աշխատանքը շատ մեծ խնդիր կդառնա. Փաշինյանը զգուշացրեց

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի խոսքով` պետք է զրո կոմպրոմիս լինի թերի կամ անորակ աշխատանքի նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik․ ՀՀ մարզերում ու համայնքներում իրականացվող աշխատանքների որակի ու վերահսկողության հետ կապված լուրջ խնդիրներ կան։ Ներկայացնելով ՀՀ մարզերում ու համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերով աշխատանքների ցանկը` ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբեմն երբ մտածում կամ աշխատում եմ այս թեմայի շուրջ, տեսնում եմ, թե ինչ մեծ ծավալի գումար ենք ներդնում։ Եթե հանկարծ պատկերացնենք, որ այդ աշխատանքների որակի հետ կապված խնդիր կա, դա շատ մեծ պրոբլեմ կդառնա»,– ընդգծեց նա։
Վարչապետի խոսքով` երբ ասում է որակ, նկատի չունի այն որակը, որ աշխարհում կա, այլ այն, ինչ օբյեկտիվորեն կարող է մեզ համար հասանելի լինել։
«Մենք ունենք խնդիրներ, որոնք անզեն աչքով էլ նկատելի են։ Ես ակնկալում եմ, որ զրո կոմպրոմիս լինի մեր ունեցած ոչ բարձր ստանդարտների հարաբերությամբ ու համեմատությամբ»,– ընդգծեց Փաշինյանը։
Հակառակ դեպքում, ըստ նրա, կպարզվի, որ այդքան գումար անիմաստ տեղն են լցրել հողերի, ջրերի, շենքերի և գույքերի մեջ` որպես ներդրում։
2023 թվականին 803 կմ ճանապարհ է ասֆալտապատվել կամ սալարկվել. Սանոսյան