«Օրվա երկրորդ կեսին Ուկրաինայի բանակի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին հայտնեցին, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է հանդիպել նրա հետ և քննարկել ռազմաճակատում ստեղծված իրադրությունը։ Զալուժնին անմիջապես ուղևորվեց նախագահական, և այնտեղ կայացավ, այսպես ասած, «եռակողմ հանդիպումը», որին մասնակցում էին ընդամենը երեք հոգի՝ նախագահը, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և ինքը՝ Զալուժնին։ Նույնիսկ նախագահի գրասենյակի ղեկավարը չկար, որովհետև Անդրեյ Երմակն այդ պահին Ուժգորոդ քաղաքում բանակցում էր Հունգարիայի արտգործնախարարի հետ»։
Բրիտանական լրատվամիջոցի հաղորդածը կարելի է հավաստի համարել, որովհետև այսքանը ստուգվող փաստեր են։ Թե իրականում ինչ կատարվեց հետո, շատ դժվար է ասել, որովհետեւ երբ նույնիսկ ամենահեղինակավոր լրատվամիջոցները հղում են կատարում իրենց աղբյուրներին, մարդ ակամա ուզում է հարցնել՝ կներեք, եթե այս փակ հանդիպմանն ընդամենը երեք մարդ էր մասնակցում, այդ ո՞ր վարագույրի հետևում էր թաքնվել ձեր հավաստի աղբյուրը։
Ժամն է՝ լսելու Դուլյանին։