ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին` Արման Մելքոնյանը արդարադատության նախարարի հրամանով ազատվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնից։
Պաշտոնանկության որոշումն ընդունվել է Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի առաջարկության և Արման Մելքոնյանի դիմումի հիման վրա։
Մամուլն ավելի վաղ գրել էր, որ Մելքոնյանի անձի շուրջ անվստահություն է ձևավորվել դեռևս անցած տարվանից, երբ կալանավայրից ԱԺ-ի քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով խորհրդարան գնալու ճանապարհին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ուղեկցողներին խնդրել էր կարճ տեսակցել մոր հետ, ապա շարունակել ճանապարհը:
Sputnik Արմենիան այսօր Արման Մելքոնյանի պաշտոնանկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու հարցով դիմել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին։
«Քրեակատարողական ծառայության պետը ՔԿՀ-ներում նոր նշաձող է սահմանել»,- ասել է Միասյանը՝ պարզաբանելով, որ այդ համատեքստում է որոշվել Մելքոնյանի հետագա պաշտոնավարման հարցը։