Ինձ համար լրացուցիչ պարզաբանման կարիք ունի, թե ինչ է նշանակում չարաշահում․ Վահան Քերոբյան

Sputnik
էկոնոմիկայի նախարարության շենքում և աշխատակիցների բնակարաններում երեկ կատարված խուզարկություների արդյունքում ձերբակալվել է 7 անձ։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ հարուցված վարույթները երկուսն են՝ կապված պետական տարբեր ծրագրարում, գնման մրցույթներում թույլ տված չարաշահումների հետ։ Հասցված վնասը գնահատվում է մի քանի հարյուր միլիոն դրամի չափով։
Ձերբակալված 7 անձանց թվում շոշափվում են նաև էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի և Պետական ներդրումների քաղաքականության վարչության պետ Լիլիա Սիրականյանի անունները։
Էկնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր, կառավարւթյան նիստից հետո պատասխանել է նախարարությունում բացահայտված կոռուպցիայի դեպքերին, դրանց իր ենթակաների մասնակցությանը վերաբերող հարցերին։
«Առաջին դրվագը, որը վերաբերում է Անի Իսպիրյանին, այդտեղ 2 կարևոր արտահայտություն բացակայում է՝ կաշառք բառը կամ այլ կերպով մոտիվացված լինելը և չկա բյուջեի փողերի ծախս։ Ուստի իմ համար լրացուցիչ պարզաբանման կարիք ունի, թե ինչ է նշանակում չարաշահում»,- ասելէ Քերոբյանը։