Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրեն Արտաշես Թորոսյանը Վերապատրաստման ծրագրերի մշակման և վերապատրաստումների արդյունավետության գնահատման բաժնի լուծարման շուրջ բարձրացած աղմուկը շահարկում է համարում։
«Դա շահարկում է, Մալոյանն ընդհանրապես կապ չունի դրա հետ» ,– Sputnik Արմենիայի հարցին պատասխանել է Թորոսյանը։
Լուծարվող բաժինը ղեկավարում է պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանը։ Նա առաջիններից էր, որ բարձրաձայնեց «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքում առկա թերությունների ու սխալների մասին։
Արման Մալոյանն իր ղեկավարած բաժնի լուծարումը հետապնդում է համարում։