Ես հակվում եմ այն կարծիքին, որ դա նախարարի կողմից ուղղորդված գործողություն է. Արման Մալոյան

Sputnik
Մարտի 27-ից լուծարվում է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի բաժիններից մեկը։
Վերապատրաստման ծրագրերի մշակման և վերապատրաստումների արդյունավետության գնահատման բաժնի 9 աշխատակիցներ լուծարման արդյունքում կորցնելու են աշխատանքը։
Կառուցվածքային այս փոփոխությունը հանրային շրջանակներում որակվեց որպես պատժիչ գործողություն։ Բանն այն է, որ լուծարվող բաժինը ղեկավարում է պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանը։ Նա առաջիններից էր, որ բարձրաձայնեց «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքում առկա թերությունների ու սխալների մասին։
«Ես հակվում եմ այն կարծիքին, որ դա նախարարի կողմից ուղղորդված գործողություն է», – Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով տարածված լուրերը, ասել է Արման Մալոյանը։
Նա նաև այն մասնագետների թվում է, որոնք պնդում են, որ դասագիրքը պետք է դուրս բերվի դպրոցից, խոտանվի,և միայն փոփոխվելուց հետո վերադարձվի դպրոց։