Տեսչական մարմինը չի կարողանում ոչինչ անել, քանի որ չկա աշխատանքային պայմանագիր. Ավագյան

Sputnik
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե Հայաստանի քաղաքացիների կյանքն էապես բարելավվել է, և որ բոլորը սկսել են ավելի լավ ապրել։
Նրա խոսքով` աղքատությունը կրճատվել է, միջին աշխատավարձը` 14 տոկոսով բարձրացել, վերջին 1 տարում 37 000 նոր աշխատատեղ է բացվել։Բայց, պարզվում է հայաստանյան աշխատաշուկայում ամեն ինչ այնքան էլ լուսավոր չէ, ինչպես ներկայացրել է էկոնոմիկայի նախարարը։
Աշխատատեղերն ավելանում են, բայց Հայաստանում շարունակում է խնդիր մնալ առանց աշխատանքային պայմանագրի աշխատելը։ Որոշ գործատուներ չեն պահպանում աշխատակիցների անվտանգության տարրական պայմանները։ Աշխոտողները շարունակում են պայքարել իրենց աշխատանքային իրավունքների պաշտպանության համար կամ լռում, որպեսզի չկորցնեն եղած աշխատանքը։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Հակոբ Ավագյանը Sputnik Արմենիայի եթերում պատմել է աշխատաշուկայի այսօրեական խդիրների մասին։
«Հաճախ քաղաքացին դիմում է Տեսչական մարմին։ Բայց տեսչական մարմինը չի կարողանում ոչինչ անել, քանի որ չկա աշխատանքային պայմանագիր»,– ասել է Ավագյանը։