Մարդիկ չեն իմանում՝ ինչով ավարտվեց այս կամ այն պաշտոնյայի ձերբակալումը․ փաստաբան

Քննչական կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները երեկ համատեղ գործողություններ են իրականացրել էկոնոմիկայի նախարարությունում և նախարարության աշխատակիցների բնակության 15 հասցեներում։
Sputnik
Պաշտոնապես չհաստատված, բայց և չհերքված տեղեկություններով` իրավապահները բերման են ենթարկել էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից 1 օր առաջ ազատված Անի Իսպիրյանին ու Հանրային ներդրումների վարչության պետ Լիլյա Սիրականյանին` չարաշահումների կամ կոռուպցիոն գործարքների հետ կապ ունենալու կասկածանքով։
Հատկանշական է, որ պետական ապարատում կոռուպցիոն հերթական սկանդալից 1 օր առաջ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպությունը 2023թ–ի զեկույց հայտնել էր, որ Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով մեկ միավորով բարելավել է դիրքերը` 2022թ–ի համեմատ։
Իրականում ինչ տարածքում ունի այսօր կոռուպցիան Հայաստանում և ինչպիսին է դրա նկատմամբ հանրության ընկալումը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է հակակոռուպցիոն հարցերի փորձագետ, փաստաբան Մարատ Ատովմյանը։
Նրա համոզմամբ կոռուպցիայի մասին տեղեկատվության բացը և կրթության պակասը ՀՀ–ում ավանդական խնդիր է։ Մարդիկ լսում են, որ այս կամ այն պաշտոնյային ձերբակալեցին, բայց հետո չեն իմանում, թե ինչով ավարտվեց գործը։