ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Կոնգրեսում լսումների ժամանակ ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմը «Մետա» ընկերության (ՌԴ-ում ճանաչվել է ծայրահեղական և արգելվել) ղեկավար Մարկ Ցուկերբերգին հայտարարել է, որ նրա ձեռքերը վնասակար կոնտենտից տուժած երեխաների արյան մեջ են, և պահանջել է հանել իրավական անձեռնմխելիությունը սոցցանցերից։
Ցուկերբերգը ևս 4 ընկերությունների թոփ-մենեջերների (հայտնի սոցցանցերի սեփականատեր) հետ միասին ցուցմունք է տալիս սենատի իրավաբանական կոմիտեում սեռական բնույթի առցանց շահագործումից անչափահասներին պաշտպանելու թեմայով։
«Պարոն Ցուկերբերգ, ձեր և ընկերությունների ձեռքերը (գիտեմ, որ դիտավորյալ չեք արել) արյան մեջ են։ Դուք տիրապետում եք մի պրոդուկտի, որը մարդկանց է սպանում», - ասել է Գրեմը Ցուկերբերգին, որին պատկանում են Facebook-ը և Instagram-ը (արգելված են ՌԴ-ում որպես ծայրահեղական)։
Ցուկերբերգին անհնար է իրավական պատասխանատվության ենթարկել, բայց պետք էր, և ժամանակն է չեղարկել 230-րդ սեկցիան, հավելել է սենատորը, նկատի ունենալով նորմատիվային ակտը, որը տեխնոլոգիական ընկերությունները պաշտպանում է իրավաբանական հետևանքներից կապված այն բովանդակության հետ, որը տեղադրվում է իրենց հարթակներում երրորդ անձանց կողմից։
Ցուկերբերգն իր հերթին հայտնել է, որ իր ընկերությունը առցանց միջավայրում դեռահասների պաշտպանության ավելի քան 30 գործիք է մշակել և հորդորել է ցանցային հավելվածների խանութներին, որոնցից ամենախոշորները պատկանում են Google-ին և Apple-ին, ավելի ակտիվ ստուգել իրենց հաճախորդների տարիքը։
Х սոցցանցի ղեկավար (նախկինում՝ Twitter) Լինդա Յակարինոն շեշտը դրել է նրա վրա, որ իրենք «բոլորովին նոր ընկերություն են» և դեռահասների տարիքն ամերիկյան լսարանի շրջանում չի գերազանցում 1%-ը։