ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik․ Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների կողմից 2023 թվականին գրանցվել է 891 ընկերություն։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Այս ընկերություններից գործունեությունը դադարեցրել է 5-ը։
Բացի այդ, անցած տարի ՌԴ 3857 քաղաքացի գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր։ Նրանցից 221-ը հետագայում դուրս են եկել հաշվառումից։
Համեմատության համար նշենք, որ ՌԴ-ի քաղաքացիների մասնակցությամբ գրանցվել է 225 ընկերություն, որից 2-ը հետագայում լուծարվել է։ Նույն թվականին գրանցվել է 201 ԱՁ, որից 21-ը հաշվառումից դուրս է եկել։
Իսկ 2022 թվականին ՌԴ-ի քաղաքացիների մասնակցությամբ գրանցվել է 2285 ՍՊԸ (լուծարվել է 32-ը) և 4961 ԱՁ (հաշվառումից դուրս է եկել 707-ը):
Արդարադատության նախարարությունից նաև նշել են, որ տիրապետում են միայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների մասին տեղեկությունների։ Բաժնետիրական ընկերության բաժնետերերի և առևտրային կոոպերատիվի մասնակիցների վերաբերյալ տեղեկությունների ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը չի տիրապետում: