Պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը պղծած քաղաքացին հայտնաբերվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտե
Ըստ լրատվամիջոցների` տղամարդուն հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik․ Պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշակոթողի մոտ խուլիգանություն կատարած քաղաքացին հայտնաբերվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Տվյալ անձը գտնվում է մեր տրամադրության տակ»,– ասաց նա։
Ըստ ԶԼՄ–ների` նրան հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում։
Հիշեցնենք` հունվարի 27-ին քաղաքացի Սամվել Շիրինյանը Երևանում` պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի մոտ, պոկել և տրորել է ՌԴ դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալել ծաղկեպսակները և Ռուսաստանի հասցեին վիրավորական մեկնաբանություններով տեսանյութը հրապարակել «Tik Tok» սոցիալական ցանցում։ Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։