Պակիստանի նախկին վարչապետն ու նրա կինը դատապարտվել են 14 տարվա ազատազրկման

Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը. Արխիվային լուսանկար
Պակիստանի կառավարության նախկին ղեկավարին արգելված է 10 տարով որևէ պաշտոն զբաղեցնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Պակիստանի դատարանը երկրի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Արդարության շարժում» կուսակցության առաջնորդ Իմրան Խանին և նրա կնոջը՝ Բուշրա Բիբիին, դատապարտել է 14 տարվա ազատազրկման՝ Տոշախանա նահանգի պետական գանձարանում պահվող թանկարժեք իրերի վաճառքի հետ կապված կոռուպցիոն գործով, հայտնում է Geo TV-ն։
Երկուսին էլ արգելվում է 10 տարով որևէ պետական պաշտոն զբաղեցնել և յուրաքանչյուրը 787 միլիոն ռուփի (2,8 միլիոն դոլար) տուգանք պետք է վճարի:
Գործով նոր դատավճիռը կայացվել է այն բանից հետո, երբ հատուկ դատարանը Խանին և նախկին արտգործնախարար Շահ Մեհմուդ Քուրեշիին դատապարտել է 10 տարվա ազատազրկման պետական գաղտնիքներ հրապարակելու համար:
Տոշախանայի գործը ներառում է այս գանձարանից թանկարժեք իրերի վաճառք՝ առանց հարկեր վճարելու։ 2022 թվականի հոկտեմբերին Պակիստանի ընտրական հանձնաժողովը Խանին զրկեց պատգամավորական մանդատից և երկրի դաշնային ու տարածաշրջանային օրենսդիր մարմիններում հինգ տարով ընտրվելու և նշանակվելու իրավունքից: Հանձնաժողովը նման որոշում է կայացրել Խանի վերաբերյալ նրան մեղավոր ճանաչելով Տոշախանում պահվող 52 թանկարժեք իրեր վաճառելու և անձամբ իր ստացած նվերների մասին տեղեկությունները թաքցնելու համար։ Վարչապետ Շահբազ Շարիֆը, որը ղեկավարել է երկիրը Խանից հետո, հայտարարել է, որ Խանը Դուբայում վաճառել է պետական գանձեր 140 միլիոն պակիստանյան ռուփի (ավելի քան 630 հազար դոլար) արժողությամբ։