ՀՀ–ում միջին ամսական անվանական աշխատավարձը 2023–ին աճել է 14,6 %–ով՝ կազմելով 269 994 դրամ

Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը 2023 թ–ին կազմել է 208 323 դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik․ ՀՀ–ում միջին ամսական անվանական աշխատավարձը 2023 թ արդյունքներով աճել է 14,6 %–ով՝ կազմելով 269 994 դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
2023 թ դեկտեմբերին տարեկան կտրվածքով աճը կազմել է 7,8 տոկոս, իսկ ամսական կտրվածքով՝ 21,6 տոկոս։
Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը 2023 թ–ին կազմել է 208 323 դրամ՝ 2022 թ–ի համեմատ աճելով 11,4 %։
Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա այստեղ միջին ամսական անվանական աշխատավարձը 2023 թ–ին 2022 թ–ի համեմատ աճել է 15 %–ով՝ հասնելով 295 132 դրամի։ Տարեկան կտրվածքով դեկտեմբերին աճը կազմել է 4,6 տոկոս, իսկ ամսական կտրվածքով՝ 15,4 տոկոս:
2024 թվականին թոշակները չեն բարձրանա. ՀՀ ֆինանսների նախարար