ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանն ազատվել է պաշտոնից

Ավելի վաղ Իսպիրյանը ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ էր նշանակվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանն ազատվել է պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի որոշումից, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov տեղեկատվական հարթակում։
Նշենք, որ դեկտեմբերի վերջին հայտնի էր դարձել, որ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ է նշանակվել էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։
Խորհրդի նախկին նախագահ Տիգրան Ավինյանի (այժմ՝ Երևանի քաղաքապետ) լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են 2023 թվականի նոյեմբերի 13-ին՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հրամանով։
Հիշեցնենք, որ Անի Իսպիրյանը էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը զբաղեցրել է 2021 թվականի սեպտեմբերի 14-ից։