Հայկական կողմը քարտեզներ չի փոխանցել Ադրբեջանին. ՀՀ փոխվարչապետի գրասենյակ

Հայկական դիրքեր. Արխիվային լուսանկար
Երկու երկրների համապատասխան հանձնաժողովների հանդիպումն անցկացվում է Թովուզ–Ղազախ հատվածում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik․ Այս պահին հանդիպումն ընթանում է այն նույն սահմանային հատվածում, որտեղ նախորդ հանդիպումն է եղել։ Այդ մասին Sputnik Արմեիային ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմից Անի Բաբայանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը նաև հերքում է հայկական կողմից քարտեզների տրամադրման մասին լուրերը։
Նշենք, որ հանձնաժողովների հանդիպումն անցկացվում է Թովուզ–Ղազախ հատվածում։