ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանդիպումը կայացել է Իջևան-Ղազախ հատվածում։
Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի` սահմանազատման հարցով առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2022թ–ի մայիսի 24–ին Երասխի մոտ։