Հայ հրաձիգների զույգը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության փոխչեմպիոն

Այս մրցաշարը հրաձգության Եվրոպայի վարկանիշային առաջնությանն ընդառաջ հերթական նախապատրաստական փուլն էր մարզիկների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Բենիկ Խլղաթյան– Էլմիրա Կարապետյան թիմային զույգը դարձել է հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության փոխչեմպիոն։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը։
Նշենք, որ Բենիկ Խլղաթյանը ՀՖԿՍՊԻ-ի 2-րդ կուրսի ուսանող է։
Բենիկ Խլղաթյան– Էլմիրա Կարապետյան թիմային զույգը
Հիշեցնենք` աշխարհի գավաթի խաղարկությունը մեկնարկել է հունվարի 24-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում։
Այս մրցաշարը հրաձգության Եվրոպայի վարկանիշային առաջնությանն ընդառաջ հերթական նախապատրաստական փուլն է։ Մրցաշարը նաև հատկանշական է նրանով, որ հրաձիգները կարող են վարկանիշային միավորներ հավաքել միջազգային ֆեդերացիայում։